չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե կկալանավորի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե կկալանավորի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Այս մասին հայտնում է Trend․az-ը։

«Արայիկ Հարությունյանը, որը ներկայանում է այսպես կոչված «Լեղնային Ղարաբաղի» առաջնորդ, պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից։ Նա մեղադրվում է 2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների մեջ, ինչի արդյունքում մահացել է 26, վիրավորվել՝ 175 խաղաղ բնակիչ», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

  • Կիսվել: