երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի դատախազության հայտարարությանը թաքնված հրճվանքով մեկնաբանություն տվողները ջուր են լցնում թշնամու ջրաղացին. Գրիգորի Հակոբյան

Ադրբեջանի դատախազության հայտարարությանը թաքնված հրճվանքով մեկնաբանություն տվողները ջուր են լցնում թշնամու ջրաղացին. Գրիգորի Հակոբյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու Ադրբեջանի դատախազության հայտարարությունը տարաբնույթ կարծիքների և թեզերի առիթ է տվել հայաստանյան ու արցախյան քաղաքական գործիչներին ու մամուլին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության աշխատակազմի ղեկավար Գրիգորի Հակոբյանը:

Նա նշել է. ՛՛Նրանք, ովքեր թաքնված հրճվանքով, անտրամաբանական, հային ոչ հարիր մտածողությամբ տարածում ու մեկնաբանություններ են տալիս թշնամու հոխորտանքին, պարզապես հրաժարվում են գենետիկ կոդից ու հերթական անգամ ջուր են լցնում թշնամու ջրաղացին:

Իսկ նրանք, ովքեր հասկանում են, որ այդ ռազմաքաղաքական հայտարարությունը միտված է խարխլելու Արցախի պետականությունը, ապակողմնորոշելու նրա՝ ցեղասպանությունից փրկված ժողովրդին՝ ստիպելով լքել Արցախը, պարզապես համոզված են, որ այն ուղղված է ոչ միայն Արցախի Հանրապետությանն ու նրա նախագահին, այլև միջազգային այն կառույցներին ու պետություններին, որոնց միջամտությամբ կիսատ է մնացել ադրբեջանա֊թուրքական հայաթափման ու հայասպան ծրագիրը:

Ադրբեջանը հստակ մարտահրավեր է հղում՝ նպատակ ունենալով ստվերել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված բոլոր ջանքերը։ Ողջ հայությունը պարտավոր է հնարավոր բոլոր լծակներով հակազդել և կանխել Ադրբեջանի հետագա ահաբեկչական նկրտումները՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե կկալանավորի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

  • Կիսվել: