Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը բողոքել է ռուս խաղաղապահներից
՛՛Ռուս խաղաղապահները, ցավոք, մեր մասնագետներին հնարավորություն չեն տալիս մոնիթորինգ անցկացնել Ղարաբաղի տնտեսական շրջանում՛՛։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել Է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը:
"Շուշիում էկոակտիվիստները ակցիա են անցկացնում։ Գործընթացները մեկնարկել են դեկտեմբերի 2-ին։ Համապատասխան պետական կառույցների փորձագետների խումբն ուղարկվել է Շուշի։ Խմբի առաքելությունը տարածքում գտնվող հանքավայրերի շահագործման մոնիթորինգ իրականացնելն է: Ցավոք, ռուսական խաղաղապահ զորակազմը նրանց աշխատանքի համար պայմաններ չի ստեղծում",-ասել է բնապահպանական գերատեսչության ղեկավարի տեղակալը։
Նշենք, որ այսօր առավոտյան 10:30-ից ադրբեջանցիները տարատեսակ մտացածին պատճառներով փակ են պահում Լաչինի միջանցքը, այդպիսով շրջափակման մեջ պահելով 120 հազար խաղաղ բնակչի։