չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել. Բաբայան

Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել. Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը անդրադարձել է 68-ամյա արցախցու առևանգմանը  և գրել.

«Քանի՞ անգամ ենք զգուշացրել, որ այս, այսպես կոչված, ադրբեջանական անցակետը լինելու է Արցախի քաղաքացիների ձերբակալության, առևանգման, բռնության վայր։ Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Բոլոր նրանք, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, կայունությանը և խաղաղությունը տարածաշրջանում, այլևս չպետք է հանդես գան որպես հանդիսատես, այլապես նրանք իրականում կդառնան որպես մեղսակիցներ»:

  • Կիսվել: