ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել ե ԼՂ հիմնախնդիրը

Ադրբեջանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել ե ԼՂ հիմնախնդիրը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա),  Էնդրյու Շաֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների օգնականները: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա ամիսներին՝ հետհամավարակային ժամանակահատվածում ձեռնարկվելիք քայլերը:

Կողմերը պայմանավորվել են հստակեցնել համավարակի թուլացումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակն ու վայրը:

  • Կիսվել: