շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել Է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եւ ԱԳ նախարարների 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման հետ կապված հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Բաքվի դիրքորոշման և համագործակցության նոր հնարավորությունների մասին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր», - ասված Է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: