կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանցիները Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Ադրբեջանցիները Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասել էշշաց Բախշիյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:

Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:

  • Կիսվել: