երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանցիները կալանավորել են ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանցիները կալանավորել են ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:

Այս մասին հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները՝ նշելով, որ Մանուկյանին կալանավորել են չորս ամսով:

Բաքուն նրան վերագրում է ահաբեկչական հանցագործություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Լևոն Մնացականյանին և Արշավիր Ղարամյանին:

 

  • Կիսվել: