հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանցիներն ապամոնտաժել են ի հիշատակ Շուշիի ազատագրման տեղադրված հայկական տանկ-հուշարձանը

Ադրբեջանցիներն ապամոնտաժել են ի հիշատակ Շուշիի ազատագրման տեղադրված հայկական տանկ-հուշարձանը

Ադրբեջանի իշխանություններն Արցախում ռազմական գործողության ավարտից երկու օր անց պատվանդանից հանել են հայերի կողմից ի հիշատակ Շուշի քաղաքի ազատագրման տեղադրած Տ-72 տանկի հուշարձանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ 1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել էր հուշարձան՝ հաղթանակի խորհրդանիշ, որի մոտ հայերը հարգանքի տուրք էին մատուցում պատերազմում զոհվածներին:

  • Կիսվել: