ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը

Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը

Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը: Այս մասին հայտնում է Minval-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Նախորդ օրը, ժամը 17:15-ին, ադրբեջանական բանակի անցակետում զննության համար կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շարասյունը՝ բաղկացած 1 БТР 82А եւ 3 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներից, որը Աղդամով շարժվելիս է եղել Ասկերան-Մարտակերտ եթուղով։ Եվ մեքենաների զննության ժամանակ դրանցից մեկի բեռնախցիկում քնելու գորգերի միջեւ ընկած հատվածում հայտնաբերվել է առնվազն հինգ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Ի պատասխան առանց փաստաթղթերի զենքի եւ զինամթերքի փոխադրման կանոնների կոպիտ խախտման՝ ավտոշարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել»,- ասվում է ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: