կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի:

«Խանքենդին (օկուպացված Ստեփանակերտ) պետք է հայտարարվի առնվազն երկրի երկրորդ մայրաքաղաք, այնտեղ պետք է կառուցվի Ադրբեջանի նախագահի ժամանակակից գրասենյակ, իսկ պետության ղեկավարը պետք է ամառային ամիսներին այնտեղ ընդունի իր հյուրերին», ասել է «Արդարություն, Իրավունք, Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Հասանգուլիևը։ Պատգամավորը նաև առաջարկում է Տատիկ-պապիկ հուշարձանի փոխարեն կառուցել ադրբեջանցի զինվորի պատվին հուշարձան։

  • Կիսվել: