երկուշաբթի, մարտ 8
8 / 3 / 2021
Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն

Երեկ՝ հունվարի 15-ին Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։

Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Աճյունները ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիերն անճանաչելի են։

Այսօր՝ հունվարի 16-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։

  • Կիսվել: