ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վնասվել են Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վնասվել են Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. ԱՀ ոստիկանություն

Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:

Վնասի չափը պարզվում է, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։

 

  • Կիսվել: