շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ հավելելով, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված տղամարդ, ում մոտ կան հետևյալ ախտորոշումները ՝ կրծքավանդակի հրազենային բաց թափանցող վիրավորում, ձախից թոքի վնասում, բաց հեմոպնևմաթորաքս: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումները և նա տեղափոխվել է վիրահատարան»,- ասել է Մհեր Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ հիվանդի բուժումը կշարունակվի վերակենդանացման բաժանմունքում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: