ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ ԱՀ Կառավարությունը շարունակում է բանակցությունները

Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ ԱՀ Կառավարությունը շարունակում է բանակցությունները

Այսօր մասնակցել եմ 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների ցանկությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:

Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: