Ադրբեջանը չեխ լրագրողին արգելել է մտնել Դադիվանք
Հակամարտությունների, Եվրոպայում միգրացիայի հարցերով չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան Tիր թվիթերյան էջում գրել է, որ ադրբեջանցի հրամատարն արգելել է իրենց մուտք գործել Քարվաճառում գտնվող Դադիվանք վանական համալիր։
Լրագրողը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանցի հրամանատարը մեզ արգելեց մուտք գործել Դադիվանք: Ռուսները խնդիր չունեին, բայց ադրբեջանցիները ցանկացած օտարերկրացու չեն ողջունում Դադիվանքում, չնայած նրան, որ այն պետք է վերահսկվեր ռուսների կողմից՛՛:
