չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի նախագահի խոսնակը  հերքում է ԱՀ նախագահի, Ռուստամ Մուրադովի,ՀՀ ԱԱԾ պետի` Ադրբեջանի պետանվտանգության ծառայության նախագահի հետ նախատեսվող հանդիպման "լուրը"

Արցախի նախագահի խոսնակը հերքում է ԱՀ նախագահի, Ռուստամ Մուրադովի,ՀՀ ԱԱԾ պետի` Ադրբեջանի պետանվտանգության ծառայության նախագահի հետ նախատեսվող հանդիպման "լուրը"

Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հեքում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պնդումները ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի, Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի հետ "օրերս նախատեսված հանդիպման" "լուրը"։

Նա նաև «աբսուրդ» է որակել Մինասյանի այն պնդումները, թե փորձ է կատարվում Արցախը ինտեգրել Ադրբեջանի կազմի մեջ։

InfoPort.am-ի հետ զրույցում նախագահի խոսնակը, մասնավորապես, ասաց․ «Նման հանդիպում չի նախատեսվում, և աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին: Արցախի իշխանությունները շարունակում են Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքական կուրսը, որքան էլ դժվար պայմաններում հայտնված լինենք: Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և դա որևէ սակարկման ենթակա հարց չէ»։

Նշենք, որ Միքայել ՄԻնասյանը երեկ հանդես եկավ պնդումով առ այն, որ մոտակա օրերին նախատեսվում է  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի հետ հանդիպումը։ Ըստ Մինասյանի պնդումների, այս հանդիպման ժամանակ քննարկվելու են "Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը"։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: