հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

"Հարգելի Արայիկ Վլադիմիրի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Ձեզ ցուցաբերած բարձր վստահությունը այրենակիցների կողմից վկայում է ժողովրդի կողմից իշխանության և քաղաքացիական հասարակության անկախ ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման, սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, միջազգային ասպարեզում Արցախի դիրքորոշման ամրապնդման ուղղությամբ Ձեր որդեգրած հաստատակամ աջակցության մասին:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները կծառայեն երկրի հետագա զարգացմանն ու հզորացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Համոզված եմ Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետագա զարգացման մեջ:

Օգտվելով հաճելի հնարավորությունից ՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Արայիկ Վլադիմիրի, հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, Իսկ Արցախի Հանրապետության ողջ ժողովրդին ՝ բարօրություն, խաղաղ զարգացում և հետագա բարգավաճում":

  • Կիսվել: