երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
5 օրում Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում ոչնչացվել է 173 արկ, 215 խոշոր տրամաչափի զինամթերք

5 օրում Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում ոչնչացվել է 173 արկ, 215 խոշոր տրամաչափի զինամթերք

2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք: Այդ մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867417 հատ և ոչնչացվել է 859029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

  • Կիսվել: