44-օրյայի ժամանակ Հայաստան հասնող տարատեսակ ինֆորմացիայից ճշգրիտ էր դուրս գալիս հիմնականում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տրամադրած ինֆորմացիան. Ալեն Սիմոնյան
Պատերազմի ժամանակ Արցախի տարբեր պաշտոնյաներից, զինվորականներից տարբեր ինֆորմացիներ էր հասնում Հայաստան։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր իրար հակասող 4-5 տարբեր ինֆորմացիա, վերջում պարզվում էր, որ միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր ճիշտ դուրս գալիս։
Այս մասին ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ նույնը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սիմոնյանը նաև հավելել է. «Ասում էին՝ այս ուղղությամբ հակառակորդը «ճղել է» պաշտպանությունը, հետո պարզվել է, որ այդպես չի եղել։ Հետո ճշտում էինք, որ այնտեղ, որտեղ մեզ ասում էին, թե պաշտպանված է, դատարկ էր»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։ Նա նաև խոստացել է մի օր պատմել պատերազնի ժամանակ արված հայտնի լուսանկարի նախապատմությունը, որտեղ Արայիկ Հարությիւնյանը զինվորների հետ սուրճ է խմում։
Մինչ Ալեն Սիմոնյանը կպատմի այ լուսանկարի նախապատմությունը, նշենք, որ տվյալ լուսանկարը արվել է հոկտեմբերի 4-ի առավոտյան, հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ծանր մարտից հետո, որի ժամանակ հայկական ստորաբաժանումը կարողանում է պահել ռազնավարական նշանակության կարևոր դիրքերից մեկը։
Այդ մարտում ողջ գիշեր զինվորականների հետ ուս ուսի տված կռվել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մարտի նախօրեին, դիմելով իր ժողովրդին, ասել էր, որ այլևս անիմաստ է մնալ Ստեփանակերտում և նախագահական նստավայրից կառավարել երկիրը, իր տեղը այլևս ռազմաճակատում է։