ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
250-300 հազար դրամ․ Արցախցիների աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են

250-300 հազար դրամ․ Արցախցիների աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են

2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող կամ Արցախ վերադարձած քաղաքացիներին (68,000+15,000), ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին (250,000) և Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրվող (300,000) աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Այսպիսով՝ մինչ նշված ժամկետը կշարունակվի ծրագրերին արդեն իսկ դիմած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը։

Շահառուներին նախարարությունը հորդորում է վճարման մասին հաղորդագրությամբ տեղեկանալուց հետո մոտենալ Հայփոստ կամ Արցախփոստ՝ գումարն ստանալու համար․ հուլիսի 1-ից հետո վճարումներ չեն իրականացվի։

  • Կիսվել: