հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
2022թ. առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով. Արտակ Բեգլարյան

2022թ. առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով. Արտակ Բեգլարյան

2022թ. պետական բյուջեում արդեն նախատեսվել է առողջապահության ոլորտի բյուջեն ավելացնել 23.6 տոկոսով՝ դարձնելով 15.5 մլրդ դրամ:

Այս մասին այսօր տեղի ունեցած տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով իր համակարգման տակ գտնվող ոլորտներին:

«Առողջապահության ոլորտում բավականին աշխատանքներ են տարվել պատերազմական գործողությունների հետևանքների վերացման, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խնդիրների լուծման ուղղությամբ: Մի շարք ծրագրեր ենք նախատեսում մեկնարկել: Այդ թվում՝ բարեփոխումներ են մեկնարկել առողջապահության ոլորտում, որպեսզի բարձրացնենք ոլորտի կառավարման արդյունավետությունը: Կարծում եմ՝ տարեվերջին բավականին լավ նորություններ կունանանք ամփոփելու համար», - նշել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: