ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020-ին բանակի պատասխանատվության գոտում իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն` լարվածության միտումով. Ջալալ Հարությունյան

2020-ին բանակի պատասխանատվության գոտում իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն` լարվածության միտումով. Ջալալ Հարությունյան

2020 թվականին բանակի պատասխանատվության գոտում իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն` լարվածության միտումով: Այս մասին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը զեկուցել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը շարունակում են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անց կացնել` մասնավորապես վերջին զորավարժությունները անց են կացվել մայիսի 18-22 և կրել են հարձակվողական ռազմավարական բնույթ: Զորավարժություններում ներգրավված է եղել մեծ քանակությամբ ամենա տարբեր ռազմական տեխնիկա:

Հարությունյանը նաև նշել է, որ հրադադարի ռեժիմը շարունակվում է պարբերաբար խախտվել. այդ նպատակով Պաշտպանության բանակը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ:

  • Կիսվել: