երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
20 տարեկան կինը մահացած պտուղ է ծննդաբերել․ քրեական գործ է հարուցվել

20 տարեկան կինը մահացած պտուղ է ծննդաբերել․ քրեական գործ է հարուցվել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 8-ին ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 2001թ. ծնված բնակչուհու կողմից 38 շաբաթական հղիության արական սեռի մահացած պտուղ ծննդաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հարուցված քրեական գործը։

Այս ամսին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: