երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«120 հազար հայերի «խեղդելու» գործողություն». Le Figaro-ի փոխտնօրենը՝ Արցախի շրջափակման մասին

«120 հազար հայերի «խեղդելու» գործողություն». Le Figaro-ի փոխտնօրենը՝ Արցախի շրջափակման մասին

120 հազար արցախահայությանը «խեղդելը» Ադրբեջանի իրական ռազմական գործողություն է: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սոցցանցերում տարածվել են Լաչինի միջանցքը 25 օր փակող ադրբեջանցիների լուսանկարները, որտեղ նրանք իրենց իրական լույսի ներքո են: Ակնհայտ է, որ նրանք զինվորներն են, որոնք հապճեպ որպես բնապահպանական ակտիվիստներ են քողարկվել՛՛:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

 

  • Կիսվել: