շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղ համայնքի բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում. նրան վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Տեղ համայնքի բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում. նրան վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում: Այս տեղեկությունը հաստատել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա նշել էր, որ բնակիչը հոտը տարել էր արածացնելու և հայտնվել է ադրբեջանական տարածքում: Այժմ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ հովվին վերադարձնելու ուղղությամբ:

Հայտնի է, որ բնակիչը Տեղ համայնքից Սուրիկ Մաթևոսյանն է: Մարզպետը նշել է, որ նրա հոտը սահմանն անցել էր, Մաթևոսյանն էլ գնացել էր ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։

Նշենք, որ միջադեպը գրանցվել է Արավուս-Խնածախ գյուղերի արոտավայրում: Այն մոտ 100 մետրի վրա է ադրբեջանական դիրքերից:

  • Կիսվել: