Մահացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը։
Ղուկաս Բունիաթյանը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում` 1947 թ.։ Պարսկաստանից հայրենադարձության ծրագրով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, դպրոցն ավարտել է Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ավարտելուց հետո աշխատել է ինստիտուտի կաթի գործարանում` որպես կաթի գլխավոր տեխնոլոգ։
1989 թ. նախաձեռնել է «Չանախ» կոոպերատիվը, իսկ 1991թ.-ից մինչ այսօր «Չանախ»-ը շուկայում է, որպես կաթնամթերք արտադրող ընկերություն։
Ղուկաս Բունիաթյանը ուներ երկու երեխա, վեց թոռ։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 17:00-ից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում։