կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գալիս եմ կառավարության դիմաց ակցիա անելու․ Հայկ Բարսեղյան (տեսանյութ)

Գալիս եմ կառավարության դիմաց ակցիա անելու․ Հայկ Բարսեղյան (տեսանյութ)

Իմ մտերիմ մարդկանցից մեկի տան լույսն անջատել են, որտեղ 8 մարդ է ապրում, դրանից հետո ընկերս՝ Միքայել Մարգարյանը, գնացել է կառավարական շենքի մոտ ակցիա անելու եւ պարզապես ասելու, որ լույսը մի անջատեք, այս իրավիճակն է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել է քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Իր հետ եղել են իր երեխաները, որոնցից մեկը՝ անչափահաս: Դրանից երկու րոպե անց ձերբակալել են եւ Միքայելին, եւ երեխաներին: Ոչ միայն ձեռնաշղթա են հագցրել Միքայելի, այլեւ 17 տարեկան երեխու ձեռքերին:

Այսինքն այսօրվա կառավարությունը եւ իշխանությունը ՀՀԿ-ական բ-ի ծնունդներին թողնում է ազատ զբոսնեն, ֆռֆռան, բայց 17 տարեկան երեխային ձեռնաշղթաներ կհագցնեն, որովհետեւ լույս չունեն:

Ես հիմա Սյունքի մարզում եմ, հենց հիմա քշելու եմ Երեւան, կառավարության դիմաց ակցիա անելու: Ժամը 12-ին այն մարդիկ, որոնք ուզում են ակցիա անել, թող հավաքվեն այնտեղ ակցիա անելու: Եվ թող փորձեն ձերբակալել ինչ-որ մեկին: Ես 2,5 տարի հանդուրժել եմ զոմբիլենդի քննադատությունները, հանդուրժել եմ այս կառավարության փնթի կառավարման համակարգը, այլեւս ի զորու չեմ հանդուրժել: Իսկականից զզվել եմ ու ջղայնացած եմ:

Չունեմ քննարկելու որեւէ բան որեւէ ոստիկանի, կառավարության որեւէ անդամի հետ: գալիս եմ ակցիա անելու, բռնեք»:

  • Կիսվել: