շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է․ ՔԿ

Զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է․ ՔԿ

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: