կիրակի, մայիս 22
22 / 5 / 2022
Պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բանակ. Փաշինյան

Պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բանակ. Փաշինյան

Ես ուզում եմ չկրկնել իմ սխալը եւ շատերի սխալը, որ բանակին վերաբերող հարցերն ուղիղ եթերում քննարկում ենք: Այս մասին այսօր, անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակի բարեփոխումները սկսվել են, եւ որն է ռազմավարությունը՝ ռուսական բանակի նմանությա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն ԶՈւ ժամանակակից, արեւմտյան միտումները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ես կարծում եմ, որ կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է իր ռազմավարությունը, թե ինչ նպատակ ու խնդիր ենք դնում մեր բանակի բարեփոխման առաջ: Առաջինը, պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի: Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակ: Մենք Զինվծ ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է մե բանակի խնդիրը: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարեւոր է, որ մեր խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ թեթեւացնել, ոչ թե ծանրացնել մեր բանակի բեռը:

Իհարկե, պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բանակ, բայց այդ բանակը ոչ թե լինելու է ՀՀ ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: