երեքշաբթի, փետրվար 25
25 / 2 / 2020
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:

  • Կիսվել: