երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնում, տեսնում ենք՝ գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել. Փաշինյանը՝ ավարտված շինաշխատանքների մասին

Գնում, տեսնում ենք՝ գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել. Փաշինյանը՝ ավարտված շինաշխատանքների մասին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիտում ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներում կագտարել վերաբաշխում 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է դրամական միջոցներ հատկացնել մի շարք կրթական եւ մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների կատարման համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դա վերաբերում է երկու մանկապարտեզների կառուցման, 6 մոդելային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցների մարզադահլիճների կառուցման եւ 11 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին:

«Նաեւ ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային նախագծերի մշակման եւ փորձաքննության ծառայությունների համար:

Այժմ անհրաժետություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, եւ հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ»,-ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը կարեւոր համարեց շինարարական աշխատանքների ավարտը հստակ ֆիքսելը, որովհետեւ շատ են դեպքերը, երբ այդ ժամկետները խախտվում են. «Մենք գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել կամ ջուր չկա: Այսպես էլի կարող եմ շարունակել: Ինձ համար շահագործման ժամկետն այն է, որ աշակերտները մտնում են այնտեղ եւ նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից: Հիմա Ջրառատի դպրոց ե՞րբ կարող ենք հույս ունենալ, որ գնանք, տեսնենք՝ լիարժեք գործում է»,-հարցրեց Փաշինյանը:

Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ այս տարվա ապրիլի 30-ին:

Փաշինյանը հերթով սկսեց հարցնել բոլոր շինարարությունների ավարտի ժամկետները եւ բոլոր դեպքերի համար ստացավ հստակ ամսաթվեր:

  • Կիսվել: