չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների

Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունները և դասընթացները երաշխավորելու և համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթի շրջանակում իրականացվում է հանրակրթական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն՝ սահմանված կարգի համաձայն: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը երաշխավորում է 3 տարի ժամկետով:

Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 7-ի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 346-Ա/2 հրամանի: Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ: Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599620 հեռախոսահամարին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից որևէ կազմակերպություն դեռևս երաշխավորում չի ստացել ուսուցչի վերապատրաստում իրականացնելու համար:

  • Կիսվել: