երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին օրերին մոտ 40.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Անահիտ Ավանեսյան

Վերջին օրերին մոտ 40.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Անահիտ Ավանեսյան

«Համակարգը նորմալ աշխատում է, բայց իհարկե հասկանում ենք, որ ցանկացած նոր որևէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում են նաև համակարգից օգտվելու բարդություններ, տեղեկատվության պակաս»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտորանյին դեղատոմսի համակարգի ներդրմանը:

«Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները, եթե խնդիրներ կան դրանց արագ լուծում են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել, այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Իհարկե ես նաև հայցում են այն քաղաքացիների ներողամտությունը, հասկանալով որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օիրերն լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը»,- նշեց Ավանեսյանը:

Հարցին, թե ինչին են վերաբերվում բողոքները Ավանեսյանն արձագանքեց. «Բողոքները վերաբերվում են տեղեկատվության պակասին, այսինքն մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ օրինակ միևնույն դեղը մի քանի անգամ ձեռք բերելու համար, ամեն անգամ պիտի գնան դեղատոմս ստանալու, մենք ասում ենք, որ ոչ՝ անհրաժեշտություն չկա, մեկանգամյա դեղատոմսով կարող են բավականին երկար ժամանակի համար դուրս գրվեն դեղեր և ամեն անգամ դրա համար քաղաքացին բժշկի չգնա»:

  • Կիսվել: