երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սննդային տոպրակներ արտադրող «Գինափ» ընկերությունը արտոնություն ստացավ

Սննդային տոպրակներ արտադրող «Գինափ» ընկերությունը արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, փաթեթավորման ոլորտում օգտագործվող բազմաշերտ թաղանթների արտադրությամբ, սննդային տոպրակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և17․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 91 աշխատատեղ՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 112-ի՝190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:

  • Կիսվել: