Շնորհակալության երթ դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը փետրվարի 16-ին կազմակերպել է «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։ Այս մասին ասված է «Հայրենադարձ» խմբի ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ նշված է.
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը կազմակերպում է երթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն (Բաղրամյան պող., 14)՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման առիթով։
Երթը կմեկնարկի կիրակի՝ փետրվարի 16-ին, ժամը 12:30-ին, Մարտիրոս Սարյանի անվան զբոսայգուց։ Մասնակիցները երթով կշարժվեն դեպի Սիրիայի դեսպանատուն եւ կհանձնեն շնորհակալագիր»։