ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կիրանցում ջահերով երթ է անցկացվում (տեսանյութ)

Կիրանցում ջահերով երթ է անցկացվում (տեսանյութ)

Տավուշի Կիրանց գյուղում այս պահին նույնպես ջահերով երթ են անցկացնում, տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում:

Հիշեցնենք, որ Կիրանցի հատվածում Վրաստան տանող միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Սահմանամերձ գյուղերի բազմաթիվ բնակիչներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ փորձում էին փակել Այրումից Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը, սակայն ոստիկանության մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները, բիրտ ուժ կիրառելով բացել են ճանապարհը, կան բերման ենթարկվածներ, նրանց թվում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին Նոյեմբերիյանի բաժին են տարել, այնտեղ է գնացել նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը:

  • Կիսվել: