չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բագրատ Սրբազան Գալստանյանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար

Բագրատ Սրբազան Գալստանյանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար

Բագրատ սրբազան Գալստանյանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար:

Նշենք, որ  Կիրանցում  ոստիկանության զորքերը, սևբերետավորները ուժի գործադրմամբ փորձում էին բացել ճանապարհը:

Ճանապարհն արդեն օրեր շարունակ փակած բնակիչներն արգելափակել էին այստեղ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում, ըստ տեղացիների կասկածների, քարտեզագիրներ են։

Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Հավաքվածները, սակայն, պնդում էին, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմեցին, որ մինչ այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս ասաց, որ մարդիկ այլևս այդ մեքենայի մեջ չեն։

Նա նշեց. ՛՛Ուղերձը ստացել եք դուք՝ այն անվստահությունը, որ դուք ունեցել եք, մենք ունեցել ենք, ևս մեկ անգամ հաստատվել է։ Դա ամենակարևորն է, բայց դուք ձեր հայրենիքի, ձեր օջախի տերն եք 100 տոկոսով՛՛:

Սևբերետավորներին էլ դիմելով՝ նա հավելեց. ՛՛Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...՛՛:

Սրբազանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար: Ավելի վաղ նա արձանագրել էր, որ մեքենայի միջի մարդը կամ մարդիկ հեռացել են։

  • Կիսվել: