կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները Գորայք-«Զանգեր» հատվածում օգնություն են ցուցաբերել 93 տրանսպորտային միջոցի (լուսանկարներ)

Փրկարարները Գորայք-«Զանգեր» հատվածում օգնություն են ցուցաբերել 93 տրանսպորտային միջոցի (լուսանկարներ)

Մարտի 19-ին, ժամը 21։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Գորայքի հենակետի մարտական հաշվարկը մեկնել են շրջայցի Գորայք-«Զանգեր» հատված:

 

Ժամը 21:57-ից մինչև մարտի 20-ը, ժամը 00:48-ը փրկարարները օգնություն են ցուցաբերել 92 մարդատար ավտոմեքենայի (հրելով, երթևեկությունը կարգավորելով և այլն), 1 բեռնատար քարշակման եղանակով դուրս են բերել արգելափակումից (208 ուղևոր):

 

May be an image of 7 people and ambulanceMay be an image of 4 people

  • Կիսվել: