երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով (տեսանյութ)

Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով (տեսանյութ)

Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում  ոչ մի համակարգ չի գործում, ոլորտը գտնվում է 18-19-րդ դարերի մակարդակի վրա։

Այս մասին հայտարարել են «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։

Բանախոսներն էին՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը, գործատուների հանրապետական միության պատվավոր նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրանց խոսքով, թվերը չեն  կառավարում աշխարհը, բայց թվերը ցույց են տալիս՝ ինչպես է կառավարվում աշխարհը:

Փորձագետները պարզաբանել և շեշտել են, որ խաղաղությունը պետք է պարտադրել, այն հնարավոր չէ մուրալ, և դրա համար անհրաժեշտ է մի քանի անգամ բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը։

Հայաստանի իշխանություններն իրենք են խոստովանել, որ արձանագրված տնտեսական աճը դեռ չի նշանակում տնտեսական զարգացում։

  • Կիսվել: