երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Ոստիկանները կառավարության շենքի մոտից հեռացրին ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացուն

Ոստիկանները կառավարության շենքի մոտից հեռացրին ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացուն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել։

Դեպքի վայրում գտնվող իրավապահները կանխել են ինքնահրկիզման փորձն ու բերման ենթարկել նրան։ 

«Հեռու մնացեք, բոլորին տրաքացնելու եմ: Ամբողջ աշխարհի փրկության ծրագիրն իմ մոտ ա, ես ամբողջ աշխարհի էներգետիկն եմ: Մի մարդ իրականցնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր, դա Փաշինյանը չի»,- բղավում էր քաղաքացին իրավապահների կողմից բերման ենթարկվելու ընթացքում

Լրագրողների դիտարկմանը՝ թե քաղաքացին ժամեր առաջ է հայտնել իր մոտ բենզինի առկայության մասին, մինչդեռ քայլեր չեն ձեռնարկվել, իրավապահներից մեկն արձագանքեց, որ այնտեղ չի եղել և նոր է տեսել տղամարդուն։

«Եթե ձեզ զգուշացրել են, ինչո՞ւ տեղյակ չեք պահել։ Եթե նման ինֆորմացիա ունեք, ապա մեր բոլորի քաղաքացիական պարտքն է մոտենալ ու տեղյակ պահել», - առարկեց ոստիկանը։

  • Կիսվել: