կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային. Սանասարյան

Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային. Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին BBC #HardTalk-ի շրջանակում։ 

Առիթ է հանդիսացել Մնացականյանի հարցազրույցի մասնավորապես այն հատվածը, որում նա պատասխանել է լրագրող Սակուրի Սանասարյանի մասին հնչեցրած հարցին։ Այս առնչությամբ Սանասարյանը մասնավորապես գրել է․ «Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի BBC #HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին, նշեմ․ հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։

Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։

Նախարար Մնացականյանը պատասխանեց՝

- Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։

Նախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։

Հ.Գ. իհարկե քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի"։

  • Կիսվել: