կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը ճիշտ է համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը ճիշտ է համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը (տեսանյութ)

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախում ներքին մոբիլիզացումը զգում եմ։ Դա պարտադրող է բոլորի համար, որոնք հիմա Արցախում չեն։ Արցախի բնակչության համար կարգավիճակի հարցը գոյաբանական խնդիր է, բացի նրանից, որ ինքնորոշման խնդիր է։ Անջատում հանուն փրկության կոնցեպտի գործարկման անհրաժեշտությունը, հատկապես ներկա զարգացումների կոնտեքստում կարևոր է։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի, ճիշտ եմ համարում՛՛։

Ըստ Մնացականյանի՝ էական նշանակություն ունի նաև հարթակի ձևաչափը։

՛՛Հաշվի առնելով, որ Արցախն ու Ադրբեջանը անհավասար պայմաններում են, միջազգային մեխանիզմի առկայությունը խիստ կարևոր է։ ՀՀ-ն մեծ դերակատարություն այստեղ ունի։ Առաջնային նպատակը հիմա ընդհանրապես այդ հարթակի ստեղծման հնարավորություն ստեղծելն է՛՛,-նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: