կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն մարդիկ, որոնք մեր կողքին կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը. Լալա Մնացականյան

Այն մարդիկ, որոնք մեր կողքին կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը. Լալա Մնացականյան

Ոչ մի բան չի փոխվել, մարդիկ էլի ժամերով սպասում են տրանսպորտին ու խցկված հասնում տուն։ Այս մասին սոցցանցիր իր էջում հրապարակած տեսանյութում ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ստացվում է, մարդը, որ ստանում է 100,000 դրամ, ունի 2-3 երեխա, որոնք սովորում են դպրոցում, բուհում, աշխատավարձի ուղիղ կեսը կտա տրանսպորտին։ Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ։ Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում, դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Այսպես շարունակեք, ապա ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է՛՛:

Դերասանուհու խոսքով՝ այն մարդիկ, որ իրենց կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը 2013 թվականին մասնակցում էր տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ պայքարին:

 

  • Կիսվել: