երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր՝ ՀՀ քաղաքացիների համար

Միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր՝ ՀՀ քաղաքացիների համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (China General Nuclear Power Corporation, CGN) և Ցինհուա (Tsinghua) համալսարանի հետ համատեղ իրականացվում է TUNEM միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ TUNEM միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ծրագրի տևողությունը 2 տարի է:

Ծրագիրն իրականացվում է Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության և Չինաստանի կրթության նախարարության աջակցությամբ։

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները և ընդունելության ուղեցույցը կցվում են:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝ (+374)10-599-646:

  • Կիսվել: