երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի

Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի

Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի, Ոսկեպարում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է: Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում:

Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:

  • Կիսվել: