չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, գույքի դիտավորությամբ վնասման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրանյութի ապօրինի իրացման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի ապօրինի իրացման, պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու եւ վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: