կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ ձյան շերտը շուրջ 15 սմ է կազմել։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
 
Նա «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ձյան շերտի մեջ դրված քանոնից պարզէ դառնում, որ այն 15 սմ է։
«Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ»,– լուսանկարին կից գրել է Սուրենյանը։

  • Կիսվել: