երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարմարիկում 500 հակ անասնակեր է այրվել

Մարմարիկում 500 հակ անասնակեր է այրվել

Մարտի 1-ին, ժամը 18:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 23:49-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը և պահեստավորած մոտ 500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 20 բնակիչ, ներգրավվել են 2 բեռնատար և 1 տրակտոր:

  • Կիսվել: