կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

«Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում 32-ամյա Հ. Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում՝ դեպի Եղվարդ ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամանեինշտապօգնության բժիշկները, տեղում բուժ է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օգնել է բժիշկներին՝  նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: